Ավագանու անդամ, Բժշկական համալսարանի դոցենտ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակակից բնապահպանությունը երևանյան «տեխնոկրատ» իշխանությունից՝ ծառերի «գիտահեն» էտ և շինարարական փոշուց պաշտպանող ցանցերի լաթեր։ «Երևանում խորը էտ չկա», մշտապես նշում է Երևանի քաղաքապետարանը։
Միգուցե երևանցիները ա՞յլ քաղաքներից են «չար ու նախանձ» ընդդիմությանը նման նկարներ ուղղարկում։ Թեպետ, ձեզ ասես-չասես 0 օգուտ է, ստորագրող «գիտնականները» ինչ ուզեք կստորագրեն ու կգովեն արվածը, անկախ միջազգային գիտական մտքից… Մենք ՀՈԱԿ-ը գիտահենի համար ստեղծեցինք, արգելեցինք հրամանով խորը էտը, ծառերի զանգվածային բուժումներ ու հաշվառում սկսեցինք, ի դեպ, հատման ենթակա ոչ մի թեղի ծառ Կենտրոն վարչականում չարձանագրվեց, որ 2023-ից հանկարծ, կառույցում 2020-ից աշխատող նույն գլխավոր դենդրոլոգը, փողոցներով հատման վճիռ է տալիս, չունենալիվ վարչությունում Երևանի ծառերը վերահսկող Գլխավոր դենդրոլոգ (2023-ին ավագանու նիստին եմ խոսել)։
Сам себе режиссер. տպավորություն է, որ ստեղծվեց կոնկրետ անձի «սեփական» ՓԲԸ՝ տենդերներ, փայտանյութ, տնկիներ, ոռոգման ցանցեր, իրացումներ, կանաչապատման վճարովի ծառայություններ… Կոռուպցիա չկա, ուղղակի ընդդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը։ Իսկ իրավապահներն ու պետության շահերը վերահսկող մարմինները գրանցում են իշխանական թիմի գրագետ աշխատանքը ու պատասխաններ գրում։ Մարդու վերջը բարի լինի…