«Բժիշկներն ինձ ծակել են, որ շուտ լավանամ ու գնամ տուն»,- ասում է Կապանի բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկ Գոռը: 2024 թ․, ըստ Կապանի բժշկական կենտրոնի մանկական ծառայության ղեկավար Սոնա Հակոբյանի, շնչառական վարակների առումով հիվանդառատ տարի էր: 2023-ին շուրջ 600 հիվանդ է եղել, 2024-ին՝ 1050: Նրա տեղեկացմամբ, անցյալ տարի, բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:
Կապանի բժշկական կենտրոնի մանկական ծառայության ղեկավարը ի թիվս այլնի, նշում է իրենց հաջողությունների մասին, օրինակ, որ արդեն ֆոտոթերապիայի ապարատ ունեն: Նախկինում նորածիններին ուղարկում էին Երեւան՝ 2-3 օր ֆոտոթերապիա ստանալու, իսկ այսօր դա իրականացնում են հենց Կապանի բժշկական կենտրոնում:
Մանրամասն՝ տեսանյութում