ՀՀ վարչապետի խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, և մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»։
Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը, իսկ կոնֆլիկտը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև ավելի է սրվել ու արդեն ներառում է ողջ Հայաստանը, որովհետև եթե նախկինում Ադրբեջանն իր առջև նպատակ էր դրել «վերականգնել իր տարածքային ամբողջականությունը», հիմա հայտարարում է «ֆաշիստական պետություն Հայաստանը վերացնելու» մասին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանութունում»