Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի ինստագրամյան գրառումը
Այն կրակը, որը երևում է Գլենդելից, շատ հեռու է: Դա Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսի կրակն է: Եթե բնակվում եք Գլենդել քաղաքում, ապա որևէ պատճառ չկա մտահոգվելու ձեր ապահովության համար:
Մենք այսօր իջեցրել ենք մեր արտակարգ իրավիճակների գործունեությունը 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակի: Եթե որևէ բան փոխվի, դուք անմիջապես կտեղեկացվեք: