Լրահոս
Օրվա լրահոսը

Հազար տեսակ անմտությունների վրա միլիոնավոր դոլարներ վատնող կառավարությունը ոչ միայն փող չունի զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, այլեւ՝ եղած աննշան հատկացումներն էլ նախատեսում է կրճատել․ Գեղամ Մանուկյան

Հունվար 11,2025 23:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

2025 թ.-ի բյուջեի աստղաբաշխական թվերով խոսող ու հպարտացող կառավարությունը փորձում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող Զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում։

Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով հազարավոր զինծառայողներ զրկվելու են իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվելու ընթացքում բնակարան վարձելու հնարավորությունից։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել մինչ այժմ երկար տարիներ գործած կարգը. նախատեսվում է զինծառայողներին բնակարանային փոխհատուցում տրամադրել, եթե իր մշտական բնակության վայրի և ծառայության վայրի միջև հեռավորությունը առնվազն 60 կմ-է, նախկին 30 կմ-ի փոխարեն։

Այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր։

Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը. մեջբերում եմ կառավարության հիմնավորումը՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումն ու մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը»։

Այսինքն, գումարի կրճատումը հիմնավորում են իրենց պաշտելի ասֆալտով. Փաշինյանի ու իր կառավարության համար կարեւոր չէ՝ երթեւեկության համար որքան գումար է զինծառայողը ծախսելու, այլ այն, թե ասֆալտած ճանապարհներով ավելի քիչ ժամանակ է ծախսվելու։

Երբ քննարկումների ժամանակ ասում ենք, որ Զինված ուժերում ծառայության գրավչությունը բարձրացնելու միջոցներից մեկը զինծառայողների ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁի բարձրացումն է, կառավարությունը պատասխանում է՝ այդքան փող չկա։

Փառատոների, սնուփդոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոնավոր դոլարներ վատնող կառավարությունը ոչ միայն փող չունի զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, այլեւ՝ եղած աննշան հատկացումներն էլ նախատեսում է կրճատել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031