«Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ նավթի «Շահ Դենիզ» հանքավայրում առկա խնդիրների պատճառով», – ինչպես հայտնում է «Ռիա»-ն՝ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և հավելել. «Ասվում է՝ անհայտ և անհասկանալի է գազի մատակարարումը վերականգնելու ժամկետը»:
Վուչիչը վստահեցրել է. «Ունենք բավարար քանակությամբ գազի պաշարներ՝ սպառելու համար, քանի դեռ չի պատահել ինչ-որ այլ դժբախտություն ևս։ Հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում դա կշտկեն»:
Սերբիայի նախագահի խոսքով՝ շատերն իրեն խելագար են անվանել, սակայն այժմ պարզվում է, որ գազի պաշարները համալրելու համար գումար ծախսելը ճիշտ որոշում էր։
Ըստ Վուչիչի՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում. «Դժբախտությունը մենակ չի գալիս», – ասել է Սերբիայի նախագահը, նկատի ունենալով Վաշինգտոնի պատժամիջոցները «Սերբիայի նավթային իդուստրիա» ընկերության հանդեպ, ինչն էլ քննարկել են Ռիչարդ Վերմայի հետ բանակցություններում: