Լրահոս
Օրվա լրահոսը

Պանամայի նախագահը սպառնացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել, եթե Թրամփը շարունակի ճնշում գործադրել երկրի վրա

Հունվար 11,2025 20:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պանամայի նախագահ Խոսե Մուլինոն սպառնացել է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի ճնշում գործադրել երկրի վրա։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico պարբերականը։

Մուլինոն արձագանքել է Թրամփի խոսքին, որը հրաժարվել է երաշխիքներ տալ, որ կհրաժարվի ռազմական ուժի կիրառումից՝ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, ինչպես նաև Գրենլանդիայի անեքսիայից։ Նախագահը սպասում է Թրամփի պաշտոնավարմանը, որպեսզի գնահատի, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կմնա իր դիրքորոշմանը։

Թրամփը բարձրացրել էր ջրանցքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու հարցը, քանի որ, ըստ նրա, տնտեսական անարդարություն է տեղի ունենում։ Նա կարծում է, որ Պանամայի իշխանությունները թալանում են Միացյալ Նահանգներին՝ ջրանցքն օգտագործելու համար մեծ վճարներ գանձելով, մինչդեռ ամերիկացիները շարունակում են միլիարդավոր դոլարներ ներդնել դրա շահագործման և վերանորոգման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031