Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել և սպառնացել է Ֆրանսիային. «Որոշ փոքր եվրոպական երկրներ (նկատի ունի Ֆրանսիան-խմբ.), որոնք մասնակցում են որոշակի գործողությունների ԱՄՆ հովանու ներքո և փորձում են իրենց ազդեցությունը հաստատել, ոչ մի օգուտ չեն բերում իրենց և տարածաշրջանին:
Մենք լուրջ չենք վերաբերվում այն երկրներին, որոնք թաքնվում են Ամերիկայի հզորության հետևում՝ սեփական շահերն առաջ տանելու համար։
Եկեք տեսնենք արդյոք նրանք կկարողանան գործողություններ իրականացնել կամ ռազմական ուժեր տեղակայել տարածաշրջաններում՝ առանց ԱՄՆ աջակցության»։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք