Լեհ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում ՀՀ վարչապետն ասում է. «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։
Տոմաշ Լեխ Բուչեկը Փաշինյանի գրառման տակ նրան կոչ է արել զբաղվել գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու հարցով։