Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն՝ ամփոփելով 2024-ը

Հունվար 11,2025 17:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թ. Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։

Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։

Կայացել է նաև ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար, որի շրջանակներում, ի թիվս այլ թեմաների, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի, այդ թվում նաև՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Այցերի ժամանակ նախարար Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցներին՝ անդրադառնալով ինչպես Մերձավոր Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին։

Տեղի է ունեցել նաև նախարար Միրզոյանի աշխատանքային այցը Բահրեյն, որտեղ ՀՀ-ն արդեն երկրորդ անգամ մասնակցել է «Մանամայի երկխոսություն» միջոցառմանը։

Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ևս ձևավորվել է հետաքրքիր և խոստումնալից երկխոսություն: Քաղաքական օրակարգից զատ, նշենք որ 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:
Շարունակվել են աշխատանքները Ծոցի տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Հունիսին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինի Պետությունը, որին հաջորդեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պաղեստինի Պետության վարչապետի կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմունիկեյի ստորագրումը:

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարար Միրզոյանն անդրադարձավ նաև Սիրիային. «Սիրիայում վերջին իրադարձություններից հետո կամ ընթացքում, եթե հետևել եք, տեղյակ եք մամուլի հրապարակումներից, մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք այդ երկրից` սկզբից Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և համապատասխանաբար Հալեպից։ Այնուհետև, նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել»:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031