ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարեւոր ծառայությունն է մատուցում Ալիեւին։ Դրանով նա օգնում է Ալիեւին միջազգայնորեն ամրագրել հակամարտության «լուծման» նորմալ լինելը ագրեսիայի միջոցով։
Բացի այդ վերջնական դուրս է բերվում Արցախի թեման միջազգային ասպարեզից։ Ի վերջո, եթե դա հակամարտություն չի, ապա կարող է լինել ցանկացած այլ բան՝ «ահաբեկչություից» մինչեւ «օկուպացիա»։ Սա արվում է Բաքվում մեր հայրենակիցների դեմ նախատեսվող շինծու դատավարությունների նախաշեմին, որոնք մեղադրվում են նաեւ «ահաբեկչության» մեջ։
Սրանով Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը՝ դիմացը ստանալով ՈՉԻՆՉ, բացի տարածքային նոր պահանջներից…