ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։
Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: