Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: 2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է.
(մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ» (մեջբերման ավարտ):
2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան եւ ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը միանշանակ եւ աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարեւոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ եւ աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Մինսկի խումբը չի ստեղծվել ՀՀ -Ադրբեջան հակամարտության վերացման համար-այլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ւ ադրբեջանի իշխանությունների միջւ ծագած հակամարտության լուծման նպատակով։Եթե ԼՂՀ ժողովուրդը եւ նրանց ներկայացուցիչները համաձայն են որ հակամարտությունը հանգուցալուծված է՝ապա իրենք իրավունք ունեն Մինսկի խումբը լուծարել կամ խնդրել շարունակել նրա գործունեությունը։Մանավանդ որ ԼՂՀ-ի ժողովուրդը ՀՀ իշխանություններին չի ընտրել ւ վարչապետին լիազորություն չի տվել իրենց անունից հանդես գալ եւ հակաարցախյան միջնորդություններ իրականացնել։Եթե ՀՀ որեւէ քաղաքացու անշարժ գույքը՝հողամասը իշխանության կողմից անօրինական վերցրվի՝եվրադատարանը որոշում կկայացնի վերադարձնել գույքը կամ հատուցել նրա արժեքը։իսկ որ ճանաչում եք Արցախը ադրբեջանի կազմում՝դա չի նշանակում որ նրա հայ բնակչության գույքը հողը ունեցվածքը նույնպես Ադրբեջանինն է։Մինսկի խումբը պետք է շարունակի գործունեությունը ՝եթե ռուսները չեն ուզում շարոնակել մասնակցությունը հրաժարվի եւ փոխարինվի այլ պետությամբ՝օրինակ Հունաստանով։