«Այս ժամանակահատվածում մեր վրա թշնամական սպառնալիքները, ծաղրանքը որեւէ կերպով չդադարեցին։ Այո, թշնամի պետություն է մեր առջեւ, ոչ միայն հարեւան»,- այսօրվա ուղիղ եթերում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին, ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նրա բնութագրմամբ, մեզ «ֆաշիստ եւ ռեւանշիստ» անվանելով հերթական հարձակմանն են պատրաստվում թշնամիները, իսկ մեր կողմից զրո արձագանք՝ «կեղծ ու մուրացիկ» խաղաղության պարտադրանք մեզ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սրբազանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի փոդքաստին, որի թողարկումներից մեկում «ստախոսը խոսել է իրական Հայաստանի բացատրության մասին՝ դա համարելով մարտահրավեր, որը ժողովրդին պետք է բացատրվի»։
«Մեր, իրական Հայաստանի մարտահրավերը քո ստախոսությունն է, որը պետք է կտրվի։ Դժբախտաբար այդ ամենում ներգրավվել ես նաեւ տիկնոջդ։ Այս ընտանեկան զույգը դարձել է ստախոսության, խաբեբայության խորհրդանիշ՝ ամեն ինչ տանելով կազմաքանդման ճանապարհի։ Հայաստանի իրական մարտահրավերը մնացել եւ մնում է քո խաբեբայությունը։ Ցանկանում ենք տեսնել՝ արդյոք այդ ձեռքդ կտրելու ես, թե՝ ոչ։ Սուրբ գրային սաղմոսով փորձեցիր մարտահրավեր նետել բոլորիս, փորձության ենթարկելով մեր ժողովրդին։ Պատշաճ սաղմոսը կլիներ՝ «Ողորմիր ինձ Աստված եւ քավիր իմ բոլոր անօրենություններն» ասելը հրապարակային կերպով»,- ասաց սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր այսօրվա եթերում սրբազանը ընթերցումներ արեց նաեւ Առակաց գրքից, որը մեր կյանքի համայնապատկերն է համարում։ Իր բնութագրմամբ՝ առակները խորքեր են պարունակում իմաստնության, ճշմարտության եւ ամբողջական իմաստով՝ բարիքի մասին․ «Ստով կալանավորված մարդը բարիք չի կարող գործել, ուստի ստի կալանքներից պետք է ձերբազատվել»։ Նա կոչ արեց՝ հետեւել գրի պատգամին եւ կյանքի փոփոխությունների համար պատասխանատվություն ստանձնել եւ գործել դրա համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ