Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիների վերաբերյալ քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարան է հանձնվել

Հունվար 11,2025 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն 2020 թվականի ամռանն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար:

2020 թվականի հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը):

2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031