Ուկրաինան եւ Մոլդովան 10 տարուց ավելի գործադրած ջանքերից հետո ստացել են Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ 2022 թվականին: Վրաստանը՝ 2023-ին, բայց հարեւան երկրի ներկայիս ղեկավարությանը սառեցրել է գործընթացը՝ մինչեւ 2028 թվականը: Թեկնածուի կարգավիճակում պետությունը կարող է մնալ տարիներ, Թուրքիայի դեպքում՝ տասնամյակներ շարունակ:
Եթե Հայաստանն իսկապես մտադիր է սկսել թեկնածու դառնալու ուղղությամբ աշխատանքը, ապա պետք է հաշվի առնի, որ դա, եթե նույնիսկ բոլոր քաղաքական գործոնները մի կողմ դնենք, երկարատեւ եւ աշխատատար գործընթաց է: Բայց, ենթադրենք, նման որոշում ընդունվի, ուրեմն կարգավիճակի համար պետք է հայտ ներկայացվի: Եթե դա արվի հիմա, ապա այդ հայտն անմիջապես կմերժվի, որովհետեւ մենք այլ քաղաքական-տնտեսական միավորի՝ ԵԱՏՄ-ի անդամ ենք: Այդ ուղղությունն ընտրելու դեպքում, առաջին բանը, որը պետք է անել, ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնելն է՝ ապացուցելով, որ այդ միությունը մեզ համար անօգուտ է եւ անարդյունավետ: (Ի դեպ, ներքին հասարակական կարծիքի տեսակետից ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում՝ Հայաստանի բնակչության մեծամասնությունը դրան կհավատա եւ «կհամոզվի», որ «մենք սաղ օրը ռսի համար ենք աշխատում»):
Բայց այս բոլոր դատողությունները նախատեսված են այն դեպքի համար, երբ գործ ունենք ադեկվատ, որոշակի քաղաքական տրամաբանության մեջ գործող իշխանությունների հետ: Բայց քանի որ դա, մեղմ ասած, այդպես չէ, կարելի է ենթադրել, որ ԵՄ-ին միանալու մասին խոսակցությունների տակ որեւէ հեռահար ռազմավարություն չկա՝ դա թեթեւակի դեմարշ է կամ, ավելի պարզ լեզվով ասած, «ֆրթոն», որը կոչված է ցույց տալ մեր իբր «ինքնիշխանությունը» եւ «ինքնուրույնությունը»: Հասկանալու համար, թե ինչով են նման մանկամիտ խաղերը վերջանում, պետք է շարունակել ինքնակրթությունը եւ ծանոթանալ ավելի շատ պատմական նյութերին:
…Հա, վայ, մոռացա: Վաղը-մյուս օրը մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագիր ենք ստորագրելու, Ամերիկան զորք է ուղարկելու, եւ Ալիեւն էլ չի համարձակվի մեր երկրի վրա հարձակվել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քաղաքականապես անգրագետ ժողովրդի մեջ կառավարման ավտորիտար ու հատկապես առավել անգրագետ ժողովրդի մեջ բռնատիրական համակարգերն ավելի արդյունավետ են, քան ժողովրդավարական համակարգերը, իսկ քաղաքականապես գրագետ ժողովրդի մեջ ժողորդավարությունն առավել արդյունավետ է, քան ավտորիտար ու առավել եւս բռնատիրական համակարգերը: Եթե սահմանակից քոչվորների համար քաղաքական անգրագիտությունը նորմա է, իսկ քաղաքական գրագիտությունը՝ որպես բացառություն, նրանց համար ավտորիտար ու հատկապես բռնատիրական համակարգն ավելի արդյունավետ է: Մենք նախկինների բռնատիրությունից դուրս ենք եկել, բայց հայտնվել ենք միջանկյալ իրավիճակում՝ ներկաների ավտորիտար համակարգի մեջ: Մենք քաղաքականապես այնքան գրագետ չենք, որ մեր մեջ ժողովրդավարությունը առավել արդյունավետ լինի, քան անգրագետների բռնատիրական համակարգը: Սա համակարգերի մրցակցություն է եւ այդ մրցակության մեր հաղթանակի գրավականը՝ քաղաքական գրագիտությունն է, որի իմաստը ժողովրդի սուբյեկտ՝ պատասխանատու գործող գործոն դառնալն է, նույնն է նորակոչիկից փորձված զինվոր դառնալը հզոր բանակի գրավականն է: Մենք այսօր ունենք կուսակցություններից, քաղաքական վերլուծաբաններից ու քաղաքագետներից կազմված քաղաքականապես գրագետ փորձառու Ուսուցիչ եւ քաղաքական նորակոչիկ քաղաքացիների մի ամբողջ անփորձ Աշակերտ ժողովուրդ, որն իր քաղաքական անփորձության պատճառով արդյունավետ չի մրցակցում:
Մտնելով քաղաքակիրթ ժողովուրդների ժողովրդավարական համակարգ, մենք արդեն պետք է լինենք նրանց ժողովուրդների նման քաղաքականապես գրագետ եւ ունենանք արդյունավետ ժողովրդավարական համակարգ, որի արդյունավետությունը պետք է ապացուցենք սահմանակից ավտորիտար ու բռնատիրական համակարգերի հետ մրցամարտում եւ միայն դրանից հետո մեզ կընդունեն քաղաքակիրթ աշխարհ:
Ես, օրինակ, ժողովրդավարական կայսրության կողմնակից եմ, որտեղ բոլոր ռազմավարական ռեսուրսները, սկսած փողից, ջրից, հողից, օդից ու մնացածից քաղաքականապես գրագետ կայսերական ժողովրդի ձեռքում է: 🙂
2018թ-ից ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր հասարակությունը և ժողովուրդը մեծամասամբ ոչ միայն անգրագետ է կամ կիսագրագետ, այլ նաև կրոնամոլ և ֆանատիկ։ Նման հասարակությանը եթե մի քիչ ավելի ազատություն տաս, միանգամից կսկսի կործանել իր պետությունը։ Մեր օրինակն էլ դրա վառ ապացույցն է։
Հիմա որ հաստատ կերպով փաստուեցաւ որ Ռուսաստանը ՀՀի «բարեկամը» չէ, կամ պարզապէս՝ անզօր է ՀՀ-ն պաշտպանելու, բնական եւ տրամաբանական է որ մեծ թիւով հայաստանցիներ ուզեն միանալ Եւրոպական Միութեան – ոչ՝ ՆԱՏՕին, այլ ԵՄին – :
Տարօրինակը, վարչակարգին կեցուածքն է: Որ՝ նախ պիտի շօշափեն ԵՄի տրամադրութիւնները այս ուղղութեամբ, եւ եթէ դրական արդիւնք տայ նախապատրաստական այդ քայլը, ապա միայն պիտի ձեռնարկեն հարկաւոր հանրաքուէին, ՀՀի մէջ:
Բայց եթէ վարչակարգը իսկապէս կ’ուզէ որ ՀՀ-ն դիմում կատարէ, միանալու համար՝ ԵՄին, այդ հանրաքուէն է որ պէտք է հանդիսանայ ամենաառաջին քայլը:
Եթէ այդ հանրաքուէին պատասխանը «ոչ» լինի, արդէն նիւթը կը փակուի:
Իսկ եթէ «այո» լինի, դիմումը պէտք է որ կատարուի, եւ այդ պարագային ԵՄ-ն դժուարութիւն պիտի ունենայ մերժելու, գոնէ գործընթացը:
Այսինքն, իր յայտնած քաղաքական ռազմավարութեամբ, ՀՀ վարչակարգը տատամսում է արտայայտում, այս նիւթին կապակցութեամբ: Եւ բացայայտում է որ ՀՀ-ն Ռուսաստանից ազատագրելու ջանքերը, կեղծիք մըն են: Միջոց մը, ՌԴի վրայ «ճնշում բանեցնելու», որ նա բարեհաճի իր պարտականութիւնները ստանձնել ՀՀի նկատմամբ:
Ուկրաինան իր տարածքներից մի մասը պիտի տայ, որպէսզի դառնայ ԵՄի անդամ: Եւ դա նրա փրկութիւնն է:
ՀՀ-ն տուեց արդէն Արցախը, մի քիչ էլ թող տայ, եւ միանայ ԵՄին: Որպէսզի գոնէ մի բան մնայ, ՀՀից…
Այս նիւթին մէջ, Թուրքիոյ թեման, այլեւս մաշած է: Մէյ մը որ թուրքերը ստանան իրենց միջանցքը, իրենց համար, կարեւոր չէ որ մնացորդ ՀՀ-ն միանայ Եմին: Նոյնիսկ դա նպաստաւոր է, Թուրքիոյ համար, քանզի այդ իրադարձութիւնը կը բարձրացնէ Թուրքիոյ շանսերը, նոյնպէս միանալու՝ ԵՄին:
Մ. Հայդուկ Շամլեան
Դիտարկենք մի քանի տարբերակներ․
1-ին տարբերակ – նիկոլը «ֆրթոն» է անում և իր գավառական պրիմիտիվ շուստրիությամբ ուզում է Ռուսաստանին իբր զգուշացնել, որ ինքը լուրջ գործոն է և կարող է այս տարածաշրջանում 2-րդ Սահակաշվիլին դառնալ ու Հայաստանին կարող է տանել դեպի Եվրոմիություն։ Իր փոքր խելքով նա մտածում է, որ այդ բլեֆի արդյունքում Ռուսաստանը «կտաքանա» դեպի մեզ, որպեսզի մեզ հանկարծ չկորցնի, իսկ Արևմուտքն էլ կսկսի մեզ տիրություն անել, որպեսզի Անդրկովկասում դառնանք իր նոր հենարանը՝ գրեթե կորցրած Վրաստանի փոխարեն։
2-րդ տարբերակ – նիկոլը լինելով արևմտամետ, Հայաստանին իսկապես փորձում է մտցնել Եվրոմիություն, իսկ Ռուսաստանին էլ ուզում է դուրս մղել այս տարածաշրջանից։ Այս դեպքում հարց է առաջանում, թե Ռուսաստանն այս ամենը տեսնելով, ինչու՞ անմիջապես գործի չի դնում իր տնտեսական հզոր լծակները՝ գազի կտրուկ թանկացում կամ անջատում, Լարսի անցակետի երկարատև փակում, ավիոփոխադրումների դադարեցումներ, հայկական ապրանքատեսակների վրա բծախնդիր «կարանտին ստուգումներ», Հայաստանից ներմուծվող կարևոր ապրանքատեսակների վրա մեծ մաքսատուրքերի ավելացումներ և դրա փոխարեն ընդամենը բավարարվում է Մեդվեդևի «Չեմ զարմա, եթե Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է» հեգնանքով կամ Օվերչուկի «Հայաստանի Եվրոմիությանն անդամակցելը Տիտանիկի տոմս գնելու հետ համեմատելով»։
3-րդ տարբերակ – նիկոլը լինելով ռուսամետ, Ռուսաստանին ձեռնտու սցենար է իրականացնում, որի առաջին քայլով՝ Հայաստանը սառեցնում է ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, բայց նրանից դուրս չի գալիս (ուստի դա ձևական քայլ է)։ Երկրորդ քայլով՝ նիկոլը իբր Եվրոմիություն մտնելու գործընթաց է սկսում, որից հետո Ռուսաստանը մեզ «խիստ զգուշացումներ կանի», այնուհետև «կզայրանա» մեզ վրա ու «երես է կթեքի» մեզնից և Ադրբեջանը տեսնելով, որ Հայաստանը որևէ դաշնակից չունի, կհարձակվի Սյունիքի վրա և մեր վիճակը կծանրանա, որից հետո՝ ընդառաջելով մեր քաղաքական «ընդդիմության» և «մտավորականության» խնդրանքին, Ռուսաստանը «մեծահոգաբար» կկատարի ՀԱՊԿ-ի իր պարտականությունը (քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել), այսինքն՝ ռուսական զորքը կմտնի Սյունիք և կկանխի պատերազմը։ Երրորդ քայլով՝ հայ-ադրբեջանական լարվածությունները մեղմելու նպատակով կյանքի կկոչվի «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության» 9-րդ կետը, որի բովանդակությունը հետևյալն է․ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ինքնավար հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։ Արդյունքում՝ «մեր մեծ եղբայրը» կվերահաստատի հայերիս «իսկական բարեկամի» իր երբեմնի համբավը և միաժամանակ կբացի իր համար նույնպես շատ կարևոր «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի հեշտությամբ այդ միջանցքով Թուրքիայի և Իրանի հետ (ինչպես նաև տրանզիտ ձևով այլ երկրների հետ) երկաթգծային ու ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնի։ Իսկ նիկոլն էլ կարդարանա, թե միջանցքը հո ինքը չբացեց, այն բացվեց պատերազմական գործողությունների արդյունքում, որը «հասունացրել էին նախկինները»։
Ի՞նչ եք կարծում, 1-ին, 2-րդ և 3-րդ տարբերկներից ո՞րն է ավելի արժանահավատը։