Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի՝ ՀՖՖ ղեկավարության մասին արված արտահայտությունները:

Հունվար 10,2025 22:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր «Փյունիկ ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ տարվա արդյունքների, ՀՖՖ ղեկավարության և հայկական ֆուտբոլի ապագայի մասին» վերտառությամբ հարցազրույցը։

Հարցազրույցի ընթացքում Արթուր Սողոմոնյանի կողմից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ արվել էին մի շարք զրպարտող և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ։

Իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Թիվ ԵԴ/66834/02/22 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է Արթուր Արշամի Սողոմոնյանից հօգուտ հայցվորներ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, Արմեն Խաչատուրի Մելիքբեկյանի որպես 16.12.2022 թվականին https://fcpyunik.am կայքի միջոցով զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու արդյունքում հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձել 800.000 ՀՀ դրամ։

Ավելին, դատարանը, անդրադառնալով նաև հարցազրույցով ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ որպես փաստացի տվյալներ ներկայացված արտահայտություններին և դրանց նշանակությանը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նման արարքների կամ գործողությունների կատարումը ենթադրում է կատարողի կողմից իրավական նորմերի, օրենսդրության պահանջների խախտում, անարդարացի վարքագծի դրսևորում, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), եկել է այն եզրահանգման, որ նշված փաստացի տվյալներն անձի վերաբերյալ ներկայացնելն արատավորում են վերջիններիս, տվյալ դեպքում՝ հայցվորների պատիվն ու արժանապատվությունը:

Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց և կատարումից հետո ՀՖՖ-ն բռնագանձվող գումարով նախատեսում է գնդակներ նվիրաբերել Սյունիքի մարզի դպրոցներին։

Նշենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել է Քննչական կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել հարցազրույցում Արթուր Սողոմոնյանի կողմից արված այն հայտարարությունները, որոնցով վերջինս, ըստ էության, անում էր առերևույթ հանցանքների մասին հայտարարություն, և խնդրել գնահատական տալ դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանության վերաբերյալ։

Հարցազրույցով արված հայտարարությունների համատեքստում Քննչական կոմիտեն գտել էր, որ ՀՖՖ ղեկավարության գործողություններում չի փաստվել այնպիսի դեպք, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու գնահատական։

ՀՖՖ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031