Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 2024 թվականի վերջին հաղթել է Ալմաթիի մրցաշարում, Վիեննայում հասել է եզրափակիչ, իսկ Փարիզի «Masters»-ում՝ կիսաեզրափակիչ:
Նա կարող է վերադառնալ TOP 10: Այս համոզման է աշխարհի նախկին 9-րդ ռակետ Անդրեյ Չեսնոկովը, որն այդ մասին խոսել է Խաչանովի հետ, երբ վերջինը Մոսկվայում էր գտնվել:
«Ես նրան ասել եմ. մրցաշրջանի մի հատվածում ձախողվեցիր, սակայն վերջնամասը ցնցող էր: Եթե շարունակես այդպես խաղալ, կարող ես հավակնել աշխարհի 10-յակին»,-պատմել է Չեսնոկովը լրատվամիջոցներից մեկին: Նաեւ նկատել է, որ երբ Կարենը մրցաշարերում հասնում է կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ, սկսվում են հոգնածության պատճառով վնասվածքները: Եվ, իր փորձը նկատի ունենալով, խորհուրդ է տվել, որ սեփական օրգանիզմի առանձնահատկություններն իմանալով` պետք է խնամքով վերաբերվել մարմնին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ