Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 9-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Կոտայքի մարզում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հատուկ օպերացիայի՝ «զախվատ»-ի մասին:
Տեղեկացրել էին, որ քրեական ոստիկանները բերման էին ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի որդուն ու ևս մի քանի հոգու:
Երեկ կեսգիշերն անց նշված անձինք քրեական ոստիկանությունից ազատ են արձակվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները ստացել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ բերման ենթարկվածներից Արտակ Գևորգյանը տեղեկացված է եղել, որ իրեն պետք է «զախվատ» անեն, սակայն նա չի հասցրել փոխել ավտոմեքենան:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ նրան այդ մասին տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանը, որն իր շրջապատում ու ոստիկանության համակարգում ավելի շատ հայտնի է «Լիմուզին» մականվամբ:
Ի դեպ, իրավապահ համակարգում նաև օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ամիսներ առաջ Հայաստանում աղմկահարույց քրեական գործի շրջանակում ոստիկանների կողմից որոնվող քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից կարողացել է առանց խոչընդոտի մեկնել Հայաստանից՝ նաև Ս. Մանուկյանի շնորհիվ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: