Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուները

Հունվար 10,2025 17:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ին հասած տեղեկություններով, Գյումրու՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ մասնավորապես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասնական թեկնածուով հանդես չեն գա։

Նրանք կմասնակցեն սեփական թեկնածուով, ՀՅԴ-ի դեպքում շոշափվում է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի անունը, որը Սամվել Բալասանյանի հետ մրցակցում էր քաղաքապետի պաշտոնի համար։ Նա այդ ժամանակ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն էր։

ՀՀԿ-ի դեպքում շոշափվում է նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի անունը, որը Գյումրու՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում մասնակցում էր՝ գլխավորելով «Թասիբով» դաշինքը։ Ի դեպ, նա բավական ակտիվ էր դարձրել նախընտրական շրջանը՝ հետաքրքիր քայլեր նախաձեռնելով ու ինտրիգներ մտցնելով։

Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ ՀՅԴ-ն մասնակցելու որոշում կայացրել է, սակայն հայտնի չէ՝ ինչ ձևաչափով՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով, հետևաբար և այս պահին ցուցակի առաջին համարից խոսելն անհնար է։

Կարապետ Պողոսյանից այս թեմայի շուրջ հնարավոր չեղավ պարզաբանում ստանալ, քանի որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նրան զրկել է ամենակարևոր ազատությունից՝ խոսելու, կարծիքը բարձրաձայնելու, հարցազրույցներ տալու, սոցցանցերում հրապարակումներ կատարելու իրավունքից։

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցից էլ մեզ պարզաբանեցին, որ կուսակցության մասնակցության վերաբերյալ դեռ քննարկման փուլում են։

Նշենք, որ բազմաթիվ անձանց ու քաղաքական ուժերի անվանումներ են շրջանառվում, որոնք պատրաստվում են մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Ամենայն հավանականությամբ՝ առնվազն 10-12 քաղաքական ուժեր կմասնակցեն։

Առայժմ շատ հստակ է ՔՊ-ի, ԴՕԿ կուսակցության, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցության մասին տեղեկատվությունը, վերջիններս մի քանի անգամ արդեն հայտարարել են իրենց մասնակցության մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031