Լրահոս
Օրվա լրահոսը

«Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` ՀՀ-ն դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ»

Հունվար 10,2025 16:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` Հայաստանի Հանրապետությունը դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ պետություն. ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում:

Ըստ հիմնական զեկուցողի` Հայաստանը հնարավորություն է ստանում պետական արբիտրաժային անդամ պետություն լինելով` ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ՝ կկարողանան հանդես գալ պետությունների միջեւ վեճերի կարգավորման արբիտրաժային դատարանում քննվող գործերի ժամանակ:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով ներկայումս մշտական արբիտրաժային դատարանին անդամակցում է 124 երկիր:

Կառույցին անդամակցության վճարի մասով հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2024 թվականի հաշվարկով տարեկան անդամավճարը կկազմի 1923 եվրո:

«Կոնվենցիաների վավերացումը եւս մեկ գործիք է խաղաղ եղանակներով միջազգային վեճերը լուծելու, որոնք առաջանում են ե՛ւ կողմերի, ե՛ւ այն սուբյեկտների միջեւ, որոնք կարող են տեսականորեն կողմ չհանդիսանալ այս դատարանին, բայց ցանկություն են հայտնել վեճի քննարկումն իրականացնել արբիտրաժային դատավարության ընթացակարգով»,- նշել է հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031