News.am-ը զրուցել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ:
-Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ «Օրրան» կենտրոնի հարևանությամբ ապօրինի շինարարություն իրականացնելու վերաբերյալ:
-Եթե հիշում եք, մենք բազմիցս ահազանգել ենք, որ «Օրրանի» հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունը խախտում է հրդեհային անվտանգության նորմերը և խոչընդոտում շենքի բնական լուսավորությունը: Սա այն շենքն է, որտեղ մեր շահառու երեխանները ամեն օր ստանում են տաք սնունդ, հոգեբանական աջակցություն, դասապատրաստում և սոցիալական այլ ծառայություններ:
Կառուցապատողը խախտել է շինարարական նորմերը՝ շինարարությունն իրականացնելով «Օրրանի» շենքից ընդամենը 1.6 մետր հեռավորության վրա՝ օրենքով պահանջվող 6 մետրի փոխարեն: Քաղաքապետարանը, իր հերթին, տրամադրել է ապօրինի շինթույլտվություն՝ հաստատելով շենքերի միջև 2.2 մետր հեռավորություն, ինչը նույնպես հակասում է օրենքին: Սակայն նույնիսկ այդ նվազագույն չափանիշը չի պահպանվել:
Կարդացեք նաև
-Բողոքարկելո՞ւ եք վճիռը:
-Այո և Ձեզ տեղյակ կպահենք հետագա զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը երկար ժամանակ ահազանգում էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։
Վարչական դատարանը որոշում էր կայացրել կասեցնել շինարարությունը, սական այդ վճիռը բողոքարկվել էր ու հիմա դատարանը հակառակ որոշումն է կայացրել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: