Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։
Ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Հ.Գ. 1975 թվականի հունվարի 10-ին առաջին անգամ թանգարանն իր դռները բացեց այցելուների առաջ:
Կարդացեք նաև
Եղիշե Չարենցի տուն-թանգարան