«Լիդիանը Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի։ Եթե խոսքը մասնավորեցնենք ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ, եթե ես չեմ սխալվում, երկու փորձաքննություն է անցել Ամուլսարը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նշեց, որ այս փուլում դատական ու իրավական որեւէ փաստ կամ հիմք չկա՝ հանքի շահագործման գործընթացը որեւէ կերպ կասեցնելու։ «Շրջակա միջավայրի նախարարությունը չունի որեւէ գործիք որեւէ բան վերանայելու։ Ուրեմն, ես կարող եմ միայն ասել, որ Լիդիանն իրավունք ունի հանքը շահագործելու։ Այլ բան է, որ եթե շահագործելուց հետո որեւէ պայման, որը գործունեության ընթացքում պետք է պահպանվի, բայց չպահպանվի, վերահսկողության ընթացքում համապատասխան վարչարարություն կիրականացվի»,- ասաց նա։
Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ 2025 թվականին Հայաստանում հանքերին մոտ 15 ազդակիր համայնքներում շուրջ 1 մլրդ դրամի ծրագրեր կիրականացվեն, որոնք իրենց մեջ նաեւ առողջապահական բաղադրիչ կունենան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ