ՔՊ փակ նիստում երեկ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջեւ խոսակցություն է եղել, բայց քաշքշուկ չի եղել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ըստ Armlur.am-ի հրապարակման՝ Հայկ Սարգսյանի եւ Հայկ Ղալումյանի միջեւ միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:
«Տասնյակ մարդիկ են եղել, այդ քննարկման ժամանակ որեւէ միջադեպ չի եղել, հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են, Հայկ Սարգսյանի եւ Հայկ Ղալումյանի միջեւ քաշքշուկի ականատես չեմ եղել, չի եղել որեւէ քաշքշուկ»,- ասաց նա։
ՔՊ երեկվա նիստին Հակոբ Սիմիդյանը մուրճ էր տարել, լրագրողները հարցրին՝ ի՞նչ նպատակով էր մուրճ վերցրել իր հետ։ «Մուրճը, որը երեւացել է, անտառների սպասարկման ժամանակ կա սանիտարական հատում հասկացություն, այդ մուրճը նոր գործիք է, որը ծառերի վրա նշումներ անելու մուրճ է։ Եթե այդ մուրճով պիտակները դնում ես, հնարավոր չէ վերացնել այդ պիտակները։ Այդ մուրճը տարել էի՝ գործընկերներին ցույց տալու»,- ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ