Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է առկա խնդիրները, կառուցվածքային բարեփոխումների ընթացքը

Հունվար 10,2025 15:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ հունվարի 10-ին, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին և առկա կարիքներին։ Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ առանձնազրույց ունենալը։

Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի, տեղակալ Գուրգեն Սարգսյանի և հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ Ծառայության պետն ու Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց են կատարել հիմնարկի տարածքում։ Այցելել են հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց միջև տեսահաղորդակցության համար նախատեսված ձայնամեկուսիչ սենյակներ, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակներ, զբոսահրապարակ։ Խոհանոցում ծանոթացել են մասնավոր ընկերության կողմից ճաշապատրաստման ընթացքին, Անահիտ Մանասյանին ներկայացվել են սննդի որակի վերահսկողության մեխանիզմները։

Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է նաև հիմնարկի միջանցքներում փակցված հակավանդալային, նոր հեռախոսներին, որոնց միջոցով կարելի է անվճար զանգեր  իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանի և այլ կառույցների թեժ գծեր, ինչպես նաև՝ ամսական 20 րոպե անվճար զանգեր ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր։ Ծառայության պետն ընդգծել է նաև, որ այժմ անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձինք ստանում են խոսելաժամանակ շատ ավելի մատչելի սակագնով։

Կարանտինային մասնաշենքում Ծովինար Թադևոսյանն ու Անահիտ Մանասյանն այցելել են խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը։

Շրջայցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև համակարգային ընդհանուր խնդիրների հաղթահարմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։

Ավարտին Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ։

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031