«COP29-ի շրջանակներում այն խնդիրները, որոնք համաժողովի առաջ դրված էին, դրանք այնտեղ չեն լուծվել։ Չեմ կարծում, որ COP29-ը լուրջ արդյունք է ունեցել։ Հայաստանի համար բնապահպանական նոր խնդիր չի գեներացրել COP29-ը, այն խնդիրները, որոնք կան, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսինքն՝ մեզ համար նոր ռիսկ չի գեներացրել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը բողոքներ ունի Արցախում ջրային ռեսուրսների հետ կապված, ՀՀ կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։ «Վստահ եմ, որ Հայաստանն այդ մեղադրանքներին միջազգային իրավունքի տեսանկյունից պատշաճ պատասխան կտա»,- ասաց նա։
Հարցին, որ Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքներում, օրինակ, Ջերմուկում անտառներ են այրվում, բայց հայկական կողմը չի կարողանում աշխատանք իրականացնել, միջազգային ատյաններում այս հարցերը բարձրաձայնվո՞ւմ են, նախարարը պատասխանեց․ «Այո, ռազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի մարզում, Ջերմուկում խնդիրներ ունեցանք, նաեւ անտառածածկ տարածքներ այրվեցին, ես ինքս անտեղ եղել եմ, ամեն ինչ տեսել եմ։ Մենք խնդիրները, որոնք կան համապատասխան կոնվենցիաների շրջանակներում ներկայացնում ենք, այդ գործընթացն անընդհատ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ