Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հերթական անգամ դառնում է Բաքվի շահերի սպասարկող, դիմացը չստանալով որևէ բան մեր պետության համար, բացի ագրեսիայի նոր վտանգից․ Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 10,2025 15:06

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին ակտիվորեն խոսում են Բաքուն ու Մոսկվան։ Երեկ Փաշինյանը շատ բաց տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ընդունել նաև այդ պահանջը։ Ի՞նչ վտանգներ է պարունակում նման պահանջի ընդունումը Հայաստանի համար։

ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է ԼՂ հակամարտության բանակցային լուծման հասնելու նպատակով։ Ադրբեջանը մերժել է տասնամյակներով առաջարկվող տարբեր լուծումները ու գնացել ագրեսիայի ճանապարհով։ Իլհամ Ալիևը ուղիղ ասել է այդ մասին, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։ Այո, այս պահին ԼՂ-ում հայեր չեն ապրում, նրանք դուրս են եկել ագրեսիվ պատերազմի ու բռնի տեղահանման հետևանքով։ Չկա նաև որևէ գործընթաց այդ թեմայի վերաբերյալ, բայց ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական լուծարումը նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունը հերթական անգամ բացառիկ ծառայություն է մատուցելու Բաքվին՝ դիմացը չստանալով ՈՉԻՆՉ։ Իսկ ծառայությունն այն է, որ Ադրբեջանը միջազգայնորեն ամրագրում է, որ հակամարտությունը «լուծել է» ագրեսիվ պատերազմ սանձազերծելով։ Այսինքն՝ օրինաչափ է դարձնում ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը։

Սա մեծ վտանգ է ոչ միայն մեր պետության և տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում առկա հակամարտությունների տեսանկյունից։ Պարզ չի՞, թե ինչու է Մոսկվան այդքան ակտիվորեն խոսում ՄԽ լուծարման մասին, դա լավ նախադեպ է, որ ագրեսիվ պատերազմով ձևավորված իրողությունները ամրագրվեն միջազգայնորեն։ Եթե ուշադրություն դարձնեք Արևմուտքից ՄԽ-ի լուծարման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի հնչում։ Այս ճանապարհին Փաշինյանը հերթական անգամ դառնում է Բաքվի շահերի սպասարկող, կրկնում եմ՝ դիմացը չստանալով որևէ բան մեր պետության համար, բացի ագրեսիայի նոր վտանգից․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031