Լրահոս
Օրվա լրահոսը

«2024-ին Սեւանը չի կանաչել, լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով»․ Հակոբ Սիմիդյան

Հունվար 10,2025 14:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի հունվարի 1-ի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձր է 22 սմ-ով։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նախարարն ասաց, որ 2024 թվականի Սեւանը չի կանաչել։ «Սեւանի կանաչման պրոցեսի մեջ կարեւոր է ջրի քանակը եւ որակը։ Ջրի քանակի վերաբերյալ փորձում ենք ամեն ինչ անել, որ դինամիկան նվազող չլինի, աճող լինի։ Եվ 2024 թվականը մեզ համար բարենպաստ է եղել։ Ջրի որակի վրա գլխավոր բացասական ազդեցությունը հարակից բնակավայրերի կեղտաջրերի թափվելն է Սեւանա լիճ, որի ուղղությամբ նույնպես փորձում ենք աշխատանքներ իրականացնել»,- ասաց նախարարը։

Հակոբ Սիմիդյանն ասաց, որ Գավառ քաղաքի կեղտաջրերի կայանի կառուցման աշխատանքները ընթացքում են։ «Բայց դա արդյունքի իմաստով մեծ փոփոխություն չի մտցնի, այսինքն՝ Սեւանի կանաչելու այս պրոցեսը բացառելու համար Սեւանի ջրի որակի ու քանակի մասին պետք է մտածենք, ամեն հնարավորն այս պահին իրականացնում ենք»,- հավելեց նա։

Սիմիդյանն ասաց, որ Արփա-Սեւան ջրատարով 2024-ին շուրջ 184 մլն խմ ջուր է տեղափոխվել Սեւանա լիճ։ «Սեւանա լճից բաց թողնված ջրի ծավալը 2024-ին 131 մլն խմ է կազմել, որը 2023-ի համեմատ ցածր է եղել 97 մլն-ով։ Այս թիվը վերջին 15 տարիների համար ամենացածր ցուցանիշն է»

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031