Լրահոս
Օրվա լրահոսը

Դրվագ, որի մասին երկար եմ մտածել․ ինչո՞ւ մենք՝ խաղաղության խոսնակներս, «դուրս թռանք ռելսերից». Թագուհի Ղազարյան

Հունվար 10,2025 14:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը

«Ընտանեկան փոդքաստի» երկրորդ թողարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է 2018-2019 թվականներին իր և առաջին տիկնոջ խաղաղության խոսույթներին, որոնց նկատմամբ ագրեսիվ արձագանքը ստիպել է ինչ-որ պահի հետքայլ անել։

Սա շատ կարևոր և ուշագրավ դրվագ է, որի մասին երկար եմ մտածել․ ինչո՞ւ մենք՝ խաղաղության խոսնակներս, «դուրս թռանք ռելսերից», ինչպես ասում է վարչապետը։ Պատերազմից հետո հաճախ է մեր հասցեին հնչել քննադատություն, թե ինչու ժամանակին՝ նախքան պատերազմը, առաջ չենք մղել խաղաղության օրակարգը։

Ուզում եմ այստեղ երկու հղում տեղադրել․ 2019 թվականի մարտի 19-ի ասուլիսին վարչապետը պայմանական հայ օգտատեր Վազգենին և պայմանական ադրբեջանցի օգտատեր Ալիին հորդորում էր դադարեցնել միմյանց հայհոյելը և քննարկել իրավիճակը․ սա խաղաղության կոչ էր։

2018 թվականի հուլիսին՝ հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո առաջին տիկին Աննա Հակոբյանը սկսեց խաղաղության արշավը , խաղաղության արշավի հռչակագիրը հրավիրում էր միավորվել օրակարգի շուրջ։ Արշավին միացավ միայն 790 անհատ և 17 կազմակերպություն։

Այն ժամանակ այս օրակարգը օստրակիզմի էր ենթարկվում բոլոր կողմերից․ ամենառազմատենչները մեղադրում էին առաջին տիկնոջը խաղաղության քարոզի, ամենառադիկալ խաղաղատենչները՝ կամուֆլյաժով լուսանկարների համար։

«Հիմա շատ վճռական և կարևոր պահ է», – արձանագրում է վարչապետը։ Մեզ կարողանալո՞ւ են շեղել մեր վճռականությունից։ Սա է հարցը, որին պետք է բոլորս պատասխանենք, որովհետև «ճանաչել միմյանց և չատել չի նշանակում թուլանալ և պարտվել», որովհետև «խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել», որովհետև «խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031