Լրահոս
Օրվա լրահոսը

Դրանով Մեդվեդևը բացահայտել է, որ ալիևյան հոխորտանքը ռուսական ավելի մեծ ստրատեգիայի մասն է՝ ստիպել Հայաստանին վերադառնալ ՀԱՊԿ. Ստեփան Սաֆարյան

Հունվար 10,2025 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևը լավ գիտի, որ Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ու այլևս լիիրավ անդամ է։ Չեմ բացառում ու չեմ առարկի, եթե որևէ մեկը հակադարձի, որ նա կարող է ինչ-որ հովերով տարված ու Պուտինի օրինակից ոգեշնչված մտածի կամ ցույց տա, թե թքած ունի հնարավոր սանկցիայի վրա, եթե ոտնձգություն իրականացնի Հայաստանի տարածքի վրա։ Բայց, միևնույնն է, անգամ Պուտինի «սաղսալամաթության» խորապատկերին բոլորի հիշողություններում չափազանց տպավորիչ են մնացել մի շարք երկրներում կարևոր միջազգային իրադարձություններին Պուտինի մասնակցության բացառումն ու մեկուսացումը։ Սանկցիայի դեպքում Ալիևը չի կարողանա լինել շատ վայրերում, նա դա գիտի ու դժվար թե այդ քայլին գնա։

Այս դատողության վրա էլ համարձակվում եմ պնդել, որ Իլհամ Ալիևի վերջին հոխորտանքները միջազգային ռեակցիաների, առաջին հերթին հնարավոր արկածախնդրությանը Թրամփի վարչակազմի վերաբերմունքի, ապաև՝ Թուրքիայի, Իսրայելի աջակցության ծավալի պարզումն է։ Իսկ Թրամփի (Թրամփի հայտարարություններն առնվազն Կանադայի մասով նոր չեն) ու թրամփական Մասկի վերջին շրջանի հայտարարությունները նույնպես կարող էին նրան ոգևորել, որ ինքն էլ կարող է տեղավորվել «միջազգային խուլիգանության» ակումբում ու միջազգային սիմպատիաներ ունենալ։

Ռուսաստանի ԱԽ քարտուղար Դմիտրի Մեդվեդևի արձագանքը ՀՀ կառավարության կողմից Եվրաքվեի ժողովրդական նախաձեռնությանը դրական եզրակացություն տալու տաք հետքերով ռուս-ադրբեջանական խորքային համաձայնության ու ալիևյան հոխորտանքի ևս մեկ շերտ են բացում։ Մեդվեդևը «գուշակել է», որ Ալիևի «կոշտ հայտարարություններից» հետո Հայաստանը կամ կհիշի ՀԱՊԿ-ի մասին, կամ Ուկրաինայի նման ապավինելով եվրոպական ու ամերիկյան դաշնակցությանը, կարժանանա նրա օրին․․․ Դրանով Մեդվեդևը բացահայտել է, որ ալիևյան հոխորտանքը ռուսական ավելի մեծ ստրատեգիայի մասն է՝ հոխորտանքի դոզայի տակ ստիպել Հայաստանին «ապասառեցնել իր անդամությունն ու վերադառնալ ՀԱՊԿ», կամ ստիպված կլինի Ուկրաինայի նման արևմտյան «անբավարար աջակցությամբ» դիմակայել ադրբեջանական հարձակմանը։

Ալիևն ինքն էլ հասկանում է, որ ներկայիս կողմնորոշումների դաշտում ինքը շարունակում է տուժել արևմտյան դաշտում, և Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ Հայաստանը «բլեֆ էր» անում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, իզուր էլ հավատացել են պաշտոնական Երևանի ստեղծած «դիվերսիֆիկացիոն» խաբկանքին։

Ահա թե ինչու են զույգերով կրկին ակտիվացել․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031