ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի իշխանությունները հասկանում են և գիտեն, որ Եվրոպական միությունում մեզ չեն սպասում, և մենք ԵՄ անդամ չենք դառնալու:
ԵՄ մտնելու այս ամբողջ պրոցեսը՝ պրոպագանդայով, հանրաքվեով, նախագծով և այլ ձեռնարկումներով միայն մեկ նպատակ ունի` Հայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս, որպեսզի թուրք-ադրբեջանական սպառնալիքով պայմանավորված հնարավոր բոլոր տարածքային կորուստների համար ևս գտնվեն մեղավորներ և ժողովուրդը համընդհանուր քաոսի մեջ չհասկանա, թե ինչ տեղի ունեցավ:
Հետո եվրոպական փորձանքագետները, որոնք ոչ դիվանագիտության հետ կապ ունեն, ոչ էլ ռազմական գործի, լուրջ դեմքով հարցազրույցներ կտան ու կասեն` տեսաք մենք ուզում էինք դառնալ քաղաքակրթության մասնիկ, ինքնիշխան և հպարտ, իսկ Պուտինը զանգեց Ալիևին ու ասաց` «գնա հարձակվի դրանց վրա, ուզում են Եվրոպա գնան»:
Կարդացեք նաև
Իշխանությունները՝ իրենց հանրային և քաղաքական փորձանքագետներով Հայաստանը ներքաշում են մեծ ավանտյուրայի մեջ: