Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 4500 խախտում՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում. տեսչական մարմնի ղեկավարն ամփոփում է տարին

Հունվար 10,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024թ տեսչական մարմնի կողմից իրականացվել է ավելի քան 1300 ստուգում եւ դիտարկում, ինչպես նաեւ 55000-ից ավելի ուսումնասիրություններ եւ հետազոտություններ: Կայացվել են 8600-ից ավելի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտեր, որոնց հանրագումարը թվային արտահայտմամբ գերազանցում է 2 մլրդ դրամը: Այս պահին պետական բյուջե մուտքագրված ընդհանուր գումարը կազմում է շուրջ 400 մլն դրամ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ամփոփելով կառույցի՝ 2024 թ. աշխատանքները։

Գարեգին Խաչատրյանի խոսքով, բոլոր այն օբյեկտները կամ սուբյեկտները, որոնց պարագայում տարբեր պատճառներով տեսչական մարմինը 2024թ հնարավորություն չի ունեցել իրականացնելու համապատասխան վերահսկողական գործառույթներ, դրանք իրականացվելու են 2025թ:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ձեւակերպմամբ, ամենառիսկայինը տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտն է. «Այս ոլորտում 2024թ տեսչական մարմնի կողմից իրականացվել է 2300-ից ավելի ստուգում եւ հետազոտություն, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների թիվը գերազանցել է 4500-ը: Նաեւ տեսչական մարմնի մասնագետների կողմից ուսումնասիրվել է բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների՝ թվով 1300 ինժեներական նախագիծ, հրդեհային անվտանգության նորմատիվների պահպանման մասով եզրակացություններ տրամադրելու նպատակով»:

Գարեգին Խաչատրյանն ընդգծեց, որ խոշոր առեւտրի օբյեկտներում հրդեհատեխնիկական հետազոտություն անցկացնելու՝ 2023-ին մեկնարկած գործընթացը շարունակվել է նաեւ 2024-ին: Հիշեցրեց, որ 2023-ի տարեսկզբին տեսչական մարմնի կողմից Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր առեւտրի օբյեկտներում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, եւ այնպիսի խախտումների դեպքում, որոնք կարող էին հանրության անվտանգությանը սպառնացող ռիսկ առաջացնել, կայացվել են որոշումներ՝ այդ օբյեկտների գործունեության դադարեցման վերաբերյալ:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031