Լրահոս
Օրվա լրահոսը

Թամթա Միքելաձե. Ալիևի բռնապետական ​​ռեժիմը գնալով ավելի վտանգավոր է դառնում

Հունվար 10,2025 12:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ալիք». Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է տարածաշրջանի համար»: Վրաստանյան փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությամբ հող է նախապատրաստում ռազմական ճանապարհով «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը հասնելու համար, ինչը, ըստ նրանց՝ ռուսական պլանի մի մասն է և վտանգի տակ է դնում տարածաշրջանի խաղաղությունն ու զարգացումը:

Փորձագետները քննադատում են նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որն, ըստ նրանց՝ իր լուռ համաձայնությամբ դարձել է ռուս-թուրքական տանդեմի կամակատարը. տարածաշրջանում զարգացող իրողությունների ֆոնին տարածաշրջանային անհասկանալի քաղաքականություն է որդեգրել:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Ալիևի հայտարարությունը, հետագայում՝ ռազմական ճանապարհով «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի գրավումը ողբերգական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև՝ Վրաստանի վրա:

Թումասյանը դրա համար մի քանի փաստարկ է բերում. առաջին՝ տարածաշրջանային նոր պատերազմ, ինչի կապակայունացնի տարածաշրջանը, երկրորդ՝ Վրաստանով անցնող կոմունիկացիաները կարևոր են երկրի համար, քանի որ իր հարևանների հետ այս կերպ է բալանսավորում հարաբերությունները, «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի բացման դեպքում Վրաստանը կկորցնի իր աշխարհաքաղաքական կարևորությունը և խոցելի կդառնա ռուս-թուրքական տանդեմի համար:

Ըստ Թումասյանի՝ Հայաստանի շուրջ սեղմող օղակի պատասխանատուն է նաև «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի վարած քաղաքականությունն ու այդ քաղաքականությանն աջակցող հայերը Վրաստանում»:

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի խոսքով, մեր տարածաշրջանում Ալիևի բռնապետական ​​ռեժիմը գնալով ավելի վտանգավոր է դառնում:

Ըստ Միքելաձեի՝ նախ Ալիևի ռեժիմը ոչնչացրեց և ստորադասեց սեփական ժողովրդին. լրագրողներին, ակտիվիստներին, ընդդիմադիրներին փակեց բանտերում, Ալիևի ընտանիքը մսխում և հարստանում է պետական ​​ռեսուրսներով, իսկ ժողովուրդն ապրում է աղքատության և անհավասարության մեջ. այնուհետև հակամարտող տարածաշրջանը ետ գրավվեց պատերազմով, շրջափակման և հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղը գործնականում զտեց տեղի հայերից և սպառնաց գրավել ավելի շատ տարածքներ:

«Այժմ նա միջամտում է ինքնիշխան պետության ներքին գործերին, սպառնում է ոչնչացնել այն։ Կոնսոլիդացված ռեպրեսիվ ավտորիտարիզմի ստեղծողն անձամբ Հայաստանն անվանում է ֆաշիստական ​​պետություն։ Այս իրականության մեջ «Վրացական երազանք»-ը գործնականում չունի տարածաշրջանային քաղաքականություն։ Այս ճգնաժամի պայմաններում անհասկանալի է, թե որն է մեր ռազմավարությունը և կամ առաքելությունը տարածաշրջանային անվտանգության և համագործակցության համար», —  գրել է Միքելաձեն:

Նորայր Միսկարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031