Հունվարի 3-ին Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել մարդու իրավունքների ոլորտի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Երկուստեք գնահատվել է բարձր հանձնակատարի գրասենյակի հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և կարևորվել շարունակականության ապահովումն ու առավել ամրապնդումը:
ՀՀ դեսպանը Վոլկեր Տյուրկին ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները՝ այդ առումով կարևորելով ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի և նրա գրասենյակի ներգրավվածությունը հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայկական բնակչության խնդիրների առնչությամբ:
Կարդացեք նաև
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն