ԹԱՐՄԱՑՎԱԾ. «Ազատություն». Հրդեհի հետևանքով Լոս Անջելեսում զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձագետին:
Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը խոստացել է, որ կառավարությունը 180 օրվա ընթացքում կփոխհատուցի վերականգնման ծախսերի 100 տոկոսը: «Ես ասել եմ նահանգապետին և տեղական պաշտոնյաներին, որ խնայողություններ չանեն՝ անհրաժեշտը կատարելու և այս հրդեհները զսպելու համար», – ասել է Բայդենը Սպիտակ տանը ավագ խորհրդականների հետ հանդիպումից հետո:
ABC News-ն էլ հայտնում է, որ Լոս Անջելեսում շարունակվող հրդեհների պատճառով ավելի քան 180 հազար մարդու տարհանման հրաման է տրվել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: