Մինչ Հայաստանի կառավարությունը փնտրում է ելքեր Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեի 609 մլրդ դրամ դեֆիցիտը լրացնելու համար, իրականում որևէ գործնական քայլ չի արվում զարտուղի ճանապարհներով ներկրված ապրանքների շրջանառությունը դադարեցնելու համար:
Օրինակ՝ List.am-ից շատ հեշտ եղանակով կարելի է գնել ծխախոտ, որը խանութներում ունի վաճառքի սահմանափակումներ։ Եթե խանութում մինչև 18 տարեկանները ծխախոտ չեն կարող գնել, ապա համացանցում դա չի կառավարվում։
Նույն կայքից հեշտ կարելի է ձեռք բերել խմիչք։ Օրինակ 30 հազար դրամանոց խմիչքը, որի վաճառքից ստացած եկամտի մի մասը կգնա պետական բյուջե, օնլայն հարթակից կարելի է ձեռք բերել 10-15 հազար դրամ արժողությամբ և չվճարել պետական տուրքերի, հարկերի համար նախատեսված հավելյալ արժեքը։
Նմանատիպ օրինախախտումների բացահայտման, իրավական և հարկային դաշտ բերելու միջոցով թերևս պետք է լցնել այն դեֆիցիտը, որի համար աստիճանաբար քայքայվում է աշխատաշուկան։ Գյուղերում, օրինակ վարդենիսցիների խանութներում, 60-120 մլն դրամով տուգանում են նաև չլիցենզավորված ապրանք վաճառելու համար, բայց օնլայն հարթակում անխոչընդոտ վաճառք կա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։