Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարության և WWF Հայաստան կազմակերպություն թափանցիկության ու հանրային հաշվետվողականության գնահատականը. փաստաբան Արշավիր Խալափյան

Հունվար 10,2025 09:30

Փաստաբան, «Հակակոռուպցիոն ազգային բյուրո» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանը հայտնում է

2024 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչական դատարանը վճիռ կայացրեց պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարությանը հայցվոր Արշավիր Խալափյանին տրամադրել հայցվող տեղեկատվությունը 2018 թվականի հոկտեմբերին կնքված մի ծրագրի վերաբերյալ, որը, մեր խորին համոզմամբ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և որի վերաբերյալ ՇՄ նախարարությունը հետևողականորեն մերժում էր տեղեկատվություն տրամադրել ավելի քան մեկ տարի։

Նախապատմություն.

Ստորև ներկայացված է 2018 թվականի հոկտեմբերին՝ արդեն նոր կառավարության ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման օրոք նախարարության, հայաստանյան մի ՀԿ-ի և WWF Հայաստանի միջև կնքված եռակողմ ծրագրի մասին, որի ընդհանուր արժողությունը գերազանցում է քառորդ միլիոն եվրոն։ Սակայն կառավարության, մասնավորապես ՇՄ նախարարության մասնակցությամբ այս ծրագրի համար ոչ մրցույթի անցկացման փաստի, որ մրցույթի մանրամասների, ոչ ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն հանրությանը չի տրամադրվել, իսկ նախարարությունը՝ խախտելով Տեղեկատվության մասին ՀՀ օրենքը, հրաժարվել է տրամադրել այդ տեղեկատվությունը, երբ այն հայցվել է քաղաքացու կողմից։ Սա հիմքեր է ստեղծում կոռուպցիոն գործարքի մեջ համոզմունքի ամրապնդման համար։

2023 թվականի օգոստոսին 15 -ին ի պատասխան Կապանի բնակիչ Արշավիր Խալափյանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջին, քաղաքացին ՇՄ նախարարի տեղակալից ստացել է Nօ 2/07.2/11530 գրությունը և սույն գրությանը կցված Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի 02.12.2022թ.-ի Nօ 56 գրության պատճենը, որոնց բովանդակությանը ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանալով այս տեղեկատվությունը տնօրինող մարմին, ըստ էության հրաժարվում է տրամադրել ներքոնշյալ հարցերի պատասխանը։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 65-րդ, 68-րդ հոդվածի 1-ին մասով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ, ՀՀ Սահմանադրության 42-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ, 11-րդ հոդվածներով` Արշավիր Խալափյանը դիմել էր դատարանին խնդրելով պատասխանողին պարտավորեցնել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը

1. «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթին ՇՄ նախարարության ներկայացուցիչները մասնակցե՞լ են արդյոք, թե՞ ոչ,

2. ՇՄ նախարարությունը տեղեկացվա՞ծ է արդյոք «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթի հետ կապված գործընթացներին, կանոնակարգերին և ընթացակարգերին,

3. Ի՞նչ կամ ո՞ր չափորոշիչներով է իրականացվել «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթը,

4. «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը համապատասխանե՞լ է արդյոք այդ մրցույթի համար նախատեսված կանոնակարգերին և ընթացակարգերին,

5. Ներկայումս գործո՞ւմ է արդյոք «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը և եթե գործում է, ապա ներկայումս ո՞ր կազմակերպությունն է իրականացնում սույն ծրագիրը,

6. KFW բանկը ի՞նչ կապ ունի «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական ՀԿ-ի և նույն ՀԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի հետ,

7. «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթին մասնակցած կազմակերպությունների հաստատված ցանկը,

8. «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթի հանձնաժողովի հաստատված կազմի ցանկը,

9. «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը իրականացրած աշխատակազմի և ծառայություն մատուցած ֆիզիկական անձանց ամբողջական ցանկը՝ սկսած 2018 թվականից:

Այս բոլոր հարցերի պատասխանները նախարարությունը չունի, իսկ դատավարության ընթացքում նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ գրանտային ծրագրի հետ կապված տեղեկատվության նախարարությունը չի տիրապետում։ Կարող ենք միայն ենթադրել, որ այս հարցերի պատասխանը և 250 հազար եվրոյի ծրագրի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանը և որ դատարանի որոշմամբ նրան պարտավորեցնեն այդ տեղեկատվությունը տրամադրել հանրությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031