Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե հեշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու  ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը. Արտակ Զաքարյան

Հունվար 09,2025 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական տարանջատումներով, Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին:

Իսկ ով է մեղավոր, որ 2020թ. օգոստոսի 28-ին Սարդարապատում, Տավուշի դիրքային երկրօրյա մարտերի մասնակիցներին 16 հատ «Մարտական խաչ» 1-ին աստիճան, 55 հատ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշաններ ու Ազգային հերոսի կոչում բաժանած Նիկոլ զորավարն այսօր խեղճացած ու կուչ եկած արդարանում է, օկուպանտ Ադրբեջանի առաջ:

«Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով,  Աղդամը հայրենիք համարող և սեփական կետից ուղիղ դեպի 44 օրյա պատերազմ, այնտեղից էլ դեպի ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիա և Արցախի էթնիկ զտում քայլած առյուծասիրտ Նիկոլ Փաշինյանը  խեղճացել է: Իրեն չի սազում: Առաջվա քաջ խրոխտ, պոպուլիստ ու զանգվածների սրտեր գերող Նիկոլը չկա:

Միգուցե հեշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու  ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը:

2018-20թթ-ին Նիկոլի և իր տխրահռչակ կառավարության համար ծովը ծնկներից էր: Ում ուզում դատում, պախարակում, սևացնում էին, երկրից դուրս, և ներսում ինչ ուզում ասում ու անում էին՝ առանց հետևանքների մասին մտածելու:

Իսկ այսօր վախեցած բացատրում է, որ Գորիսը, Կապանը, Ներքին Հանդն ու Նռնաձորը Արևելյան Հայաստան են, իսկ Արմավիրը, Թալինն ու Մարալիկը՝ Արևմտյան Հայաստան, անգամ վստահ չլինելով վերջիններիս վաղվա օրվա նկատմամբ:

Շուրջ 7 տարի և աղետալի ձախողումների մի ամբողջ շղթա՝ տարածքային ու մարդկային կորուստներից, արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից, պաշտպանունակությունից մինչև գյուղատնտեսություն ու ՏԻՄ-եր:

Պետական ահռելի պարտքն էլ վերադիր:

Չէ, ինչպես Օստապ Բենդերը կասեր՝ «քեզանից կոմս Մոնտե-Քրիստո դուրս չեկա՛վ»…

Մնում է, որ ԿԳՄՍ-ն մի շրջաբերական իջեցնի, որ Արմավիրի, Թալինի ու Մարալիկի դպրոցներում վաղվանից հանկարծ արևելահայերենից չանցնեն արևմտահայերենի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031