Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոնականության դեմ ամենամեծ դիվերսիան կյանքի է կոչվում հիմա՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և այսպես կոչված լատենտ նիկոլականների կողմից»․ Կարպիս Փաշոյան

Հունվար 09,2025 21:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խոսել Տեր-Պետրոսյանի մասին, նշանակում է խոսել մի ամբողջական էպոխայի՝ դարաշրջանի մասին։ Դա մի մեծ ժամանակաշրջան է, որն ընդգրկում է մեր պատմության ամենադրամատիկ և վճռորոշ շրջափուլերից մեկը»,- ՀՀ առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած պանելային քննարկման ժամանակ նշեց լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։

Նա, փաստելով, որ կարելի է առանձին-առանձին դասախոսություններ կարդալ Տեր-Պետրոսյան գիտնականի, նախագահի, ընդդիմության առաջնորդի մասին, ասաց․ «Քաղաքական իմաստով Տեր-Պետրոսյանը պոզիտիվիստ է․ նրա համար որոշումների կայացման և քաղաքական գործունեության առաջնային շարժիչ ուժը մեզ շրջապատող  իրողությունների, փաստերի, հանգամանքների հաշվի առնումն է։ Առաջին նախագահը, լևոնականությունն ինքնին երբեք քայլ չի անում, եթե ձեռքի տակ չունի էմպիրիկ, ապացուցողական տվյալներ։ Կարելի է համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյության շարժիչ ուժն ի հակադրություն պոզիտիվիզմի իռացիոնալ ինտուիցիան է․ նա ոչ թե քայլում է օբյեկտիվ իրականության պարտադրած խաղի կանոններով, այլ գործում առանց տրամաբանական շղթայի, հրաշքի սպասումով։ Պատահական չէ, որ առանց քաղաքական ու ռազմական հաշվարկի զորքերին առաջնորդում էր Սարդարապատի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է իռացիոնալության միջոցով, որը հակաինտելեկտուալ մոտեցում է»։

Կարպիս Փաշոյանի հավաստմամբ՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությունը նրա մասին է, որ Տեր-Պետրոսյանն ու նրա հետևորդները երբեք չեն ստել հանրությանը․ «Երբևէ որևէ դեպք չի եղել, որ սեղանին լինի բանակցային թուղթ և դրա մասին իրենք ստեն և հասարակությանն ասեն՝ չկա, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր 2018-ին անում։ Սա քաղաքականության և քաղաքական կյանքի հիմքն ու էթիկան է, բարոյականությունը։ Լևոնականության դեմ ամենամեծ դիվերսիան կյանքի է կոչվում հիմա՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և այսպես կոչված լատենտ նիկոլականների կողմից, որոնք վերցնելով և յուրացնելով լևոնականության, ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի կարևոր գաղափարները օրինակ՝ խաղաղությունը, հարևանների հետ հարաբերությունների հաստատումը, ձևախեղել են և ինչ որ առումով արժեզրկում են։ Շատ մարդիկ թյուրիմացաբար կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության օրակարգն ու հայեցակարգը՝ առանց հասկանալու, որ Տեր-Պետրոսյանի խաղաղության հարացույցում կար Ղարաբաղ՝ հայկական Ղարաբաղ, լևոնականության խաղաղության հարացույցում կար Ստեփանակերտ ու Շուշի, հայ մարդը նվաստացած չէր»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031