Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ Հայաստանը փորձում է ետ նստել իր աթոռին, իհարկե, եթե այն դեռ կա, զբաղված չէ ու մեզ թույլ տան նստել, կամ ազատ անկումը շարունակվելու է. Էդմոն Մարուքյան

Հունվար 09,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Արամ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցով և գրել.

«Երկու աթոռի վրա նստելու քաղաքականության թերությունը նրանում է, որ կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում մեզ օժանդակելու մասով։ Ելքը՝ ամբողջությամբ արևմտյան աթոռին տեղափոխվելն է…»։

Հատկանշականն այն է, որ երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանն իր ունեցած միակ աթոռի վրայից վեր է կացել՝ արևմտյան աթոռի վրա նստելու բաղձալի երազանքով, բայց հանկարծ պարզվել է, որ արևմտյան աթոռը չկա, և սկսվել է մեր ազատ անկումը դեպի անդունդի հատակը։  Մեր թշնամիները, տեսնելով, որ գահավիժում ենք, ինչ կարողանում՝ խլում են ձեռքներիցս, իսկ այդ ընթացքում, տարբեր եթերներից մեզ պատմում են արևմտյան աթոռի մասին։

Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ արևմտյան աթոռը գոյություն է ունեցել և կոնկրետ մեզ համար է նախատեսված եղել, ապա ԱՄՆ-ի վերջին ընտրությունների արդյունքների ամփոփման պահին՝ մոխրոտիկի կառքի պես, այդ աթոռը վերածվել է դդումի։

Մի խոսքով, կամ Հայաստանը փորձում է ետ նստել իր աթոռին, իհարկե, եթե այն դեռ կա, զբաղված չէ ու մեզ թույլ տան նստել, կամ ազատ անկումը շարունակվելու է այնքան, մինչև, ամբողջովին թալանված, հասնենք անդունդի հատակին։ Ժողովրդին անդադար պատրանքներով կերակրելու վերջը հենց սա էլ պետք է լիներ. մարդիկ աչքերը փակ սպասում են հարվածի պահին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031