Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը». Սրբուհի Գալյանը քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Ծովինար Թադևոսյանին

Հունվար 09,2025 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին:

Նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը: Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը: Ծովինար Թադևոսյանը, երախտագիտություն հայտնելով ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար, շեշտել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը համակարգի զարգացման, մարտահրավերների դիմակայության հարցերում:

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կենսագրական տվյալներն՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել