Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թևանյան. Փաշինյանն ընտրել է ՀՀ-ն ներսից ապամոնտաժելու Ալիևի առաջարկը

Հունվար 09,2025 17:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալիևը հայտարարեց, որ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ ու այն դարձնելու է «Արևմտյան Ադրբեջան»։ Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դա անել սեփական ձեռքերով՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրը լուծել ուժով։

Դատելով ամենից՝ Փաշինյանն ընտրել է ՀՀ-ն ներսից ապամոնտաժելու Ալիևի առաջարկը։ Իր դրսի տերերը Բայդենի գլխավորությամբ «մահանում» են, բայց Փաշինյանի գիծը մնում է նույնը, քանզի դա իր սեփական կաշին փրկելու միակ տարբերակն է։

Համաձայն այդ գծի՝ Հայաստանը պետք է դառնա հակառուսական ու հակաիրանական։ Արցախը հանձնելն առաջին փուլն էր։ Հիմա Փաշինյանի համար եկել է Հայաստանը հանձնելու փուլը։

Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրենց «խաղաղության» օրակարգը տապալվել է։ Ու որպես «մխիթարանք» և անվտանգության ապահովման «երաշխիք» հայտարարում է այն մասին, որ շուտով կարող է ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսությունը բարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ հավանություն է տալիս «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այս ամենն արվում է քարոզչական փուչիկը փչելու համար։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անվտանգության ոչ մի երաշխիք չեն կարող ու չեն ուզում տալ Հայաստանին։ Իրենց խնդիրը ՌԴ-ին ու Իրանին վնասելն է։ Եթե դրա համար պետք է զոհաբերվի Հայաստանը, ապա իրենք խնդիր չեն տեսնում։ Հայաստանի կործանման հարցում խնդիր չի տեսնում նաև Նիկոլ Փաշինյանը, ում ապահով ապաստանն արևմտաթուրքական շրջանակները, «ա լյա» Տիխանովսկայա, խոստացել են միայն հակառուսական ու հակաիրանական կուրսը մինչև վերջ տանելու դեպքում։

«Ռազմավարական գործընկերության» և «ԵՄին անդամակցելու» բլեֆները նաև ներքին փոքրացող պողոսաքանակի համար են արվում՝ «Քանի հոգու էլ խաբենք ու հիմարի տեղ դնենք՝ էլի «քյար» է» տարբերակով։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի սպանդանոց՝ սեփական կաշին փրկելու համար։ Հայաստանն այս պայմաններում ունի այլընտրանք

–քաղաքական «սպանդանոց» տանել Նիկոլ Փաշինյանին,

–Ռուսաստանի հետ վերականգնել դաշնակցային ու ռազմավարական կապերը,

–հայ–ադրբեջանական հարաբերությունները կարգավորել բացառապես ռուսական միջնորդությամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ու դրան հաջորդած ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ձեռքբերված եռակողմ համաձայնությունների շրջանակներում,

–Իրանի հետ խորացնել կապերը, իրականացնել համատեղ զորավարժություններ,

–աշխատել Հայաստանը կոմունիկացիոն խաչմերուկ դարձնելու ուղղությամբ, ինչը կարող է դառնալ իրական խաղաղության կարևորագույն երաշխիքներից մեկը։

ՀԳ Նիկոլ Փաշինյանը կա՛մ անձնական անվտանգության երաշխիքներով պետք է հրաժարական տա ու փախչի այստեղից, կա՛մ Հայաստանին սպասում են լրջագույն արտաքին ու ներքին ցնցումներ, որոնց մեր պետությունը կարող է չդիմանալ։

ՀՀ բոլոր առողջ ուժերի խնդիրը պետք է լինի Փաշինյանին անցնցում հեռացնելը։ Տարբերակներից մեկը Փաշինյանի հրաժարականն է՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031