Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական գաղտնիք համարվող տեղեկություն հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան

Հունվար 09,2025 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա մերկ լուսանկարները: Հարաբերությունները դադարեցնելուց հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, նախապես տեղյակ լինելով, որ իգական սեռի վերոնշյալ անձի բջջային հեռախոսը գտնվում է նրա մոր մոտ, մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները:

Վերոնշյալ արարքի հետևանքով՝ իգական սեռի անձն իր կյանքին վերջ տալու նպատակով մեկանգամյա օգտագործման ածելիի միջոցով ձախ նախաբազկի հատվածում կատարել է կտրվածքներ:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը) և նույն թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031