Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի կոշտ հայտարարություններից հետո կհիշի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին. «Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։
Կամ մեկ այլ տարբերակ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ նշանադրվելու մտադրությունը։ Կարող եք ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են դրախտ գնալու թեկնածուներին օգնել փողով ու զենքով: ԵՄ-ն հիանալի ուկրաինական փորձ ունի», – «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Մեդվեդևը։