Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. ՀՀ իշխանություններն աշխատելու փոխարեն, զբաղված են Ալիևի հոգեբանի դերը ստանձնելով ու հերթական զիջումների մասին իրենց պատրաստակամությունը հայտնելով

Հունվար 09,2025 15:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Իլհամ Ալիևի տարեսկզբյան ելույթը վերլուծելիս, ես նշել էի, թե որ երկրներին ու դերակատարներին է նա թիրախավորել։ Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ թիրախավորումը, բացի արդեն հայտնի հանգամանքներից, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ։ Ըստ իս՝ դա պայմանավորված է նրանով, որ այդ դերակատարներից յուրաքանչյուրը այս կամ այն չափով զսպում է Ադրբեջանի հավանական ագրեսիան՝ Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մյուսները։ Հենց դա է Ալիևի բարկության պատճառը, քանի որ ագրեսիայի գնալու համար իրեն պետք է առնվազն չեզոքություն կամ կանաչ լույս, ինչը նա դեռևս չի ստանում՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված։

Իսկ ՀՀ իշխանությունները այս ամենը հաշվի առնելու ու աշխատելու փոխարեն, զբաղված են Ալիևի հոգեբանի դերը ստանձնելով ու հերթական զիջումների մասին իրենց պատրաստակամությունը հայտնելով՝ իբր թե դրանով հանգստացնելու են Բաքվի բռնապետին։

Ալիևը հստակ որոշում ունի՝ առաջիկայում գնալ ագրեսիայի՝ անկախ նրանից, թե որքան նոր զիջումներ կկորզի Փաշինյանից։ Այստեղ կարևոր է ոչ թե հերթական անգամ մեր իրավունքներից հրաժարվել, այլ գիտակցել, թե ովքեր են դեր խաղում այդ ագրեսիայի զսպման գործում և հենց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Բայց դե, եթե մեր պետության ԱԳՆ ղեկավարը լրագրողի հարցին ի պատասխան, թե որքան ինտենսիվ են աշխատում ագրեսիան զսպելու համար տարբեր դերակատարների հետ, ասում է, որ աշխարհը նույնը չէ, մոլորակը այլ կերպ է պտտվում և միակ ուղին Բաքվի հետ խոսելն է, ապա ակնհայտ է դառնում՝ ոչ մի իրական քայլ չի արվում այդ ագրեսիան զսպելու համար, իսկ զիջումներով այն զսպելու ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Ալիևը շատ անկեղծ է իր նպատակների մեջ, դրանք չտեսնել հնարավոր չէ։ Ուստի անհեթեթ օրակարգերով դաշտը լցնելու փոխարեն ավելի լավ է աշխատել ագրեսիան զսպելու համար, քանի դեռ ժամանակ կա․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031