Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի արևմտյան մասն ավարտվում է Արմավիրով․ Դավիթ Խուդաթյանը համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ

Հունվար 09,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսուհետ չէ, դա Հայաստանի արեւմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- այս պատասխան-հարցն այսօր կայացած ասուլիսում բարձրաձայնեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Լրագրողը հարցրել էր՝ գիտի՞ նախարարը, որ իր հայրենի Արմավիրի մարզն այսուհետ «Արեւմտյան Հայաստան» է։

Նման պնդում արել էր Նիկոլ Փաշինյանը. «․․․Երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է։ Ինչպես Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան էլ չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է։ Սա մեր անվտանգության կոնցեպտն է, սրա վրա ենք կառուցում, սա այն բանաձևն է, որը մեզ թույլ է տալու մեր միջավայրում ապրել։ Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել»։

«Իմ հայրենի Արմավիրը Հայաստանի հանրապետության արևմտյան մասն է։ Հայաստանի հանրապետության արևմտյան մասն ավարտվում է Արմավիրով և Հայաստանի հանրապետության արևմտյան մասը սկսվում է Արմավիրից։ Արևմտյան Հայաստանի մասով մեկնաբանություն չունեմ։ Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասը Արմավիրն է, համակարծիք եմ վարչապետի այդ հրապարակման հետ, եթե այդպիսի հրապարակում կամ ուղերձ եղել է։ Իհարկե, համաձայն եմ, որ Հայաստանի արևմտյան մասը Արմավիրն է, իսկ ներկաներից ո՞վ կա, որ համաձայն չէ, ո՞վ է կարծում ներկաներից, որ Հայաստանի հյուսիսային մասն է Արմավիրը։ ՀՀ-ն այդ հատվածից սկսվում է Բագարանով, Երվանդաշատով, Փշատավանով»,- ասաց նա։

Ճշտող հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ է իշխանությունը սարսափում Արեւմտյան Հայաստանի մասին հիշատակումներից, Դավիթ Խուդաթյանն ասաց, որ իշխանությունը չի սարսափում ինչ-որ բան հայտարարելով, բայց իրենք ասում են, որ ՀՀ տարածքը սկսվում է այդ հատվածով՝ Արմավիրով։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031