Ermenihaber. Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Մասնավորապես Թավրիզի փողոցներում հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել. «Yaşasın Şam Fatihi» (Կեցցե Սիրիան նվաճողը):
Նշենք, որ Սիրիայում իշխանության եկած ուժերը, տարիներ շարունակ աջակցություն են ունեցել Թուրքիայի կողմից և ամուր կապեր պաշտոնական Անկարայի հետ:
Պատահական չէ, որ Թուրքիան առաջիններից էր, ով ողջունեց Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ սակայն պնդելով, որ Անկարան այդ ամենի հետ կապ չունի: Դրան հաջորդել էին նաև Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի, իսկ այնուհետև արտգործնախարարի այցերը Դամասկոս, որոնց ընթացքում հանդիպումներ եղան Սիրիայի իշխանության նոր ղեկավար շրջանակների հետ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Fatih» մականուն նաև ուներ Օսմանյան կայսրության Մեհմեդ 2-րդ սուլթանը, որը 1453-ին նվաճել էր Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և անվանափոխել Ստամբուլ: