ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը
«Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ…. Էն, ինչ, որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»։
«Կրթվելը նորաձեւ է»❤️ արշավի նպատակը այս եւ այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է։
Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի նաեւ ամեն անգամ նման իրավիճակներում լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը՝ որի հիմքում պարզ մարդկային վախն է։
Կարդացեք նաև
Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար։ Արդյունքում, մտքի միակ արգասիքը շարունակում է մնալ Հյուսիսից փրկություն աղերսելը։
Կրթվելը նորաձեւ է❤️ արշավը այս մտքի հեղինակին եւ տգիտության բանակի բոլոր մյուս անխոնջ մարտիկներին հորդորում է այնքան կրթվել մինչեւ գլխում նոր միտք կառկայծի, գոնե թե՝ փրկվելու եւ մազապուրծ լինելու նոր տեսլական։
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ❤️💙🧡
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ❤️💙🧡
2025 ԹՎԱԿԱՆԸ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ❤️💙🧡
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով եւ, ցուցադրելով աննախադեպ անվախություն, անմիջապես բլոկել է ինձ:
Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով: