Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում Ադրբեջանի համար՝ առնվազն նույն ոճով խոսելու. Արմեն Պետրոսյան

Հունվար 09,2025 13:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երկու հիմնական խոչընդոտող գործոն է եղել միջանցքի՝ ադրբեջանաթուրքական սցենարի իրականացման, դրանք հավաքական Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի եւ Իրանի դիրքորոշումներն են: Այստեղ դեռեւս պահպանվում է որոշակի անորոշություն՝ պայմանավորված Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությամբ, ընդ որում թե Հարավային Կովկասի մասով եւ թե գլոբալ առումով»,-Մեդիա կենտրոնում կայացած «Ալիեւի ագրեսիվ հռետորաբանությունը. ի՞նչ է սպասվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին» թեմայով ասուլիսում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով. «Գոնե այն հայտարարությունները, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հնչեցնում է, այն տարածքային հավակնությունները, որ ներկայացնում է Կանադայի, Մեքսիկայի, Պանամայի, Դանիայի նկատմամբ, բավականաչափ մեծ հնարավորություններ են ստեղծում Ադրբեջանի համար՝ առնվազն նույն ոճով խոսելու: Եթե ԱՄՆ քաղաքական առաջնահերթություններին գնահատական փորձենք տալ, ապա այս պահին հնչած հայտարարությունները որոշակիորեն մեծացնում են Ադրբեջանի նախագահի մանեւրի հնարավորությունները:

Ինչ վերաբերվում է Իրանին, այստեղ բավականաչափ բարդ է այս պահին գնահատականներ տալը, թե ինչ վարքագիծ կդրսեւորի իրանական կողմը, որովհետեւ դա պայմանավորված է ոչ միայն բուն մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներով, այլեւ Իրանի դեմ պլանավորվող քաղաքականությամբ՝ Իրանի տարբեր տարածաշրջաններում եղած հակառակորդների կողմից»:

Մանրամասն՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031